ԱՄՆ պետդեպ. Սավչենկոյի դատավճիռն անհարգալից վերաբերմունք է արդարադատության նկատմամբ
Ռուսաստանը անարգանք է դրսևորել արդարադատության սկզբունքների նկատմամբ՝ ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտելով 22 տարվա ազատազրկման: Բացի դա՝ Սավչենկոյի դատավճիռը հակասում է Մինսկի համաձայնությանը:
Այսպիսի հայտարարությամբ «Deutsche Welle»-ի փոխանցմամբ` հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիբրին: Նա կոչ է արել Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել Սավչենկոյին և մյուս ապօրինի ձերբակալված անձանց:
Կիբրին հավելել է, որ Ռուսաստանն արդեն 2 տարի է անօրինական հիմքերով անազատության մեջ է պահում Սավչենկոյին այնպիսի մեղադրանքներով, որոնց ապացուցման համար համապատասխան հիմքերը բացակայում են՝ դրանով խախտելով մարդու պաշտպանվելու իրավունքը:
«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սավչենկոյին հարցաքննել են, բանտախցում մենակ են պահել և ենթարկել են հարկադրական հոգեբանական փորձաքննության»,-նշել է պետդեպի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավճիռը հրապարակվել է երեկ՝ մարտի 22-ին, Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքի դատարանի կողմից: Նա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի արևելքում 2 ռուս հեռուստալրագրողների սպանությանը մասնակից լինելու և ռուս-ուկրաինական սահմանն ապօրինի հատելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան