Մարզերի արխիվները վերանորոգելու կարիք ունեն. Ամատունի Վիրաբյան
Ազգային արխիվը օրի օրի հասարակական հնչեղություն է ձեռքբերում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն՝ անդրադառնալով արխիվի գործունեությանն ու ծրագրերին:
«Ազգային արխիվը ժողովրդի հիշողությունն է, ցավոք, մեր հիշողությունը այդքան էլ հին չէ, արխիվի փաստաթղթերը սկսում են 19-րդ դարից»,-նշեց Վիրաբյանը:
Ազգային արխիվի տնօրենի խոսքով՝ տարեցտարի արխիվի շտեմարանը ընդլայնվում է. «2015 թվականին արխիվի աշխատանքները մեծամասմաբ կապված են եղել Հայոց ցեղասպնության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումների, գրքերի տպագրության հետ: Ընդունել ենք բազմաթիվ օտարերկրացիների, դրանց թվում եգիպտացի և թուրք պատմաբանների ու լրագրողների»:
Անդրադառնալով 2016-ի ծրագրերին՝ Վիրաբյանը նշեց Անկախության 25-ամյակի հետ կապված համապետական ծրագիրը, որին ակտիվ մասնակցություն ունի արխիվը. «Աշխատում ենք նաև Ֆրանսիայի արխիվների հետ՝ Առաջին համաշխարհային պատերազմի մասին ժողովածուներ պատրասստելու, Ռուսաստանի արխիվների հետ էլ Կովկասյան ռազմաճակատի մասին է հրատարակություն պատրաստվում»:
Ոլորտի խնդիրներից Ազգային արխիվի տնօրենը առանձնացրեց մարզային արխիվների վերանորոգումը. «Երևանում գտնվող արխիվը բարվոք վիճակում է: Ուշադրության կարիք ունեն մարզային արխիվները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները