Տնտեսություն 12:30 23/03/2016 Հայաստան

Ապրեսյան. Հյուրերի նկատմամբ խտրական վերաբերմունքի հետևանքները դեռ զգալու ենք

«Բացի հարուստ պատմամշակութային ժառանգությունից, հրաշալի բնությունից, համով խոհանոցից, բարձրորակ ծառայություններից, Իրանի համար Հայաստանի հիմնական գրավչությունն այն է, որ իրանցիները մեր երկրում իրենց ընդունված են զգում»: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա քաղաքացիներին, մասնավոր հատվածին, լրատվամիջոցնմերին կոչ արեց պահպանել «լեգենդար հյուրասիրությամբ ու հյուրընկալությամբ» հայտնի Հայաստանի բարի համբավը:

«Երբևէ չպետք է թույլ տանք խտրական վերաբերմունք հյուրի նկատմամբ՝ անկախ ազգությունից, դավանանքից: Պետք է պահպանենք, զարգացնենք, ներկայացնենք հազարամյակների մեր նկարագիրը»,-ասաց նախարարության պաշտոնյան:

Նրա խոսքով, խտրական վերաբերմունքի մեկ-երկու դեպքը բացի նկարագիրը վնասելուց, բացասաբար են անդրադառնալու Հայաստանում զբոսաշրջության հետագա զարգացման, ներդրումների իրականացման վրա:

«Երկու շատ կարևոր խնդրանք՝ մեկ-երկու լոկալ դեպքերը չհանրայնացնել ու չներկայացնել որպես հասարակական կարծիք: Եթե զբոսաշրջիկների կողմից էլ թույլ տրվեն իրավախախտումներ կամ ոչ հարիր գործողություններ, դրանք էլ պետք չէ վերագրել ազգին: Մի խնդրանք, հորդոր նույնպես մեր մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որևէ դեպքում թույլ չտալ խտրականության դեպքեր, սրանք վատ են անդրադառնալու մեր տնտեսության վրա, սրա հետևանքները մենք դեռ զգալու ենք»,-ասաց Ապրեսյանը:

Վարչության պետն այդպես էլ հստակ չասաց, կարողացե՞լ են ճշտել նախօրեին տարածված տեղեկությունները, որ իրանցիներին թույլ չեն տվել խանութ մտնել: Փոխարենը նման դեպքերի ականատես լինելուց նա հորդորում է զանգահարել էկոնոմիկայի նախարարություն՝ 011 59-71-56, 011 59-71-57 հեռախոսահամարներով:

Այս օրերին Երևանում հանգիստն անցկացնող իրանցիների հաշվին գրպանները միանգամից լցնել ցանկացող տաքսու վարորդներին էլ Ապրեսյանը հորդորեց խտրականություն չդրսևորել:  Նա ընդգծեց, բոլոր տաքսի ծառայությունները չէ, որ նման քայլի են դիմում:

«Չենք կարող ասել, որ տաքսի ծառայությունները համատարած խաբում են: Մի քանի դեպքեր կարող են լինել: Մեր խնդրանքն է, որ բացառեն այդ մի քանի դեպքերը ևս»,-ասաց պաշտոնյան:

Հյուրանոցների, ռեստորանների, խանութների, հանրային սննդի օբյեկտների առաջարկը հրապարակային է, և նրանք իրավունք չունեն հրաժարվել  որևէ մեկին ծառայություն մատուցել. «Եթե խանութ մտած մարդը ակնհայտ ոչ սթափ վիճակում չէ, իրենից հասարակական վտանգ չի ներկայացնում, ակնհայտորեն չի երևում, որ տառապում է ինչ-որ համաճարակային հիվանդությամբ, պատրաստ է վճարել իրեն մատուցած ծառայությունների համար, պարզապես օրենքի կոպիտ խախտում է հրաժարվել նրան ծառայություններ մատուցելուց: Նաև պախարակելի բան է, որևէ մեկս չպետք է հանդուրժի նման բան, քանի որ դա ազդում է բոլորիս իմիջի վրա»:

Այս օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի մասին վարչությունը հստակ տվյալներ դեռ չունի: «Աչքաչափով» նախորդ տարիների համեմատ ավելի շատ իրանցիներ են եկել, Հայաստան եկածների 70 տոկոսն ընտանիքի հետ է: Նրանք հանգիստն անցկացնում են ոչ միայն Երևանում, այլ մարզերում՝ այցելելով պատմամշակութային տարբեր վայրեր:

Ապրեսյանի խոսքով, Իրանում Հայաստանն ավելի գրավիչ ու ընդունելի է դառնում, դա են փաստում Իրանից Հայաստան կատարած այցելությունների թվի աճը, 2015-ին 2014-ի համեմատ Իրանից Հայաստան այցելությունների թիվն աճել է մոտ 24 տոկոսով:

«Բացի այդ Հայաստանում զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է: Եթե նախորդ տարիներին ակտիվ սեզոնը սկսվում էր ապրիլից, հիմա արդեն մարտից է սկսվում: Դա էլ պայմանավորված է իրանական շուկայի ակտիվացմամբ»,-ասաց Ապրեսյանը:

Նա ընդգծեց, որ զբոսաշրջությունը «սնում է» տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը:

«Նրանք և սնվում են, և հագուստ ու հուշանվերներ գնում, էլեկտրաէներգիան է շատ ծախսվում… Որքան շատ այցելություններ, այնքան մեծանում է պահանջարկը, իսկ դա նշանակում է նոր խթան: Դա մենք պետք է գիտակցենք»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}