Գեղամ Գրիգորյանը մեր երկիրը լավագույնս ներկայացրել է արվեստի բարդ ու բարձր ոլորտում. վարչապետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այսօր կյանքից հեռացավ հայ մշակույթի ականավոր գործիչներից մեկը՝ օպերային երգիչ, բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նա համաշխարհային բեմերում հանդես եկած այն արտիստներից էր, որ բացառիկ ձայնի և տաղանդի շնորհիվ նվաճել էր միջազգային հանդիսատեսի սերն ու համակրանքը և մեր երկիրը լավագույնս ներկայացրել արվեստի այդ բարդ ու բարձր ոլորտում:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև մեր ժողովրդին՝ բեմական արվեստի իր լավագույն ներկայացուցիչներից մեկի կորստյան կապակցությամբ»,-ասված է վարչապետի հեռագրում::
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ
- Գեղամ Գրիգորյանը մեր մշակույթի ձայնային այցեքարտն էր արտերկրում. ԱԺ նախագահ
- Կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին