Հրազդանի քաղաքապետի թեկնածուներից երկուսը հետ են վերցրել փաստաթղթերը
Հրազդանի քաղաքապետի թեկնածու 5 առաջադրվածներից երկուսը՝ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանն ու ՀՀԿ-ական Ռաֆայել Գրիգորյանը հետ են վերցրել առաջադրման համար ներկայացրած փաստաթղթերը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նրանք երկուսն էլ ինքնաառջադրված էին: Թեկնածուների գրանցման ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18:00-ին:
Այս պահի դրությամբ Կոտայքի մարզկենտրոնում համայնքապետի պաշտոնի համար պայքարը կշարունակի երեք թեկնածու՝ ՀՀԿ կողմից առաջադրված գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության կողմից առաջադրված Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը:
Հիշեցնենք, որ այստեղ ընտրություններ կանցկացվեն ապրիլի 17-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 30-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանցին հնարավորություն է ունենալու քվերակել այլընտրանքային թեկնածուի օգտին. քաղաքապետի թեկնածու
- Հրազդանի քաղաքապետի ընտրական շտաբը դիմել է Գլխավոր դատախազություն
- Փաշինյանը կդիմի ԱԱԾ
- «Նիկոլ Փաշինյանը փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա». հայտարարություն
- Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
- Սասուն Միքայելյան. Ուզում ենք ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն (տեսանյութ)