Կառավարությունում հասկացել են ԸՕ նախագիծն ԱԺ-ին ներկայացնելը Արփինե Հովհաննիսյանի ուժերից վեր է. «Հրապարակ»
Քաղաքական շրջանակներին խոր տարակույս է պատճառել այն, որ Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ին ներկայացնում է ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որովհետև Սերժ Սարգսյանի հրամանագրով օրենսգրքի պատասխանատուն արդարադատության նախարարությունն է, այլ` Դավիթ Հարությունյանը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«ԱԺ քննարկումների և լսումների ժամանակ Հարությունյանի կողքը նստած, երկաթյա ձայնով դիտարկումներ անող գեղեցկուհուն վերապահված է երկրորդ ջութակի դերը:
Կառավարությունում հասկացել են, որ նման պատասխանատու դերակատարությունը տիկնոջ ուսով չէ, ուստի հիմնական զեկուցող են նշանակել ծանրքաշային, բայցև Արփինե Հովհաննիսյանի հոգեհայր` աշխատակազմի ղեկավար Հարությունյանին, որը հասավ այն բանին, որ մնա արդարադատության պատվավոր ու հավերժ նախարար, Արփինեն էլ գործառնական ֆունկցիաներ իրականացնի»,- կարծում են «տարակուսածները»»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան