Մանուել Վալս. Անհրաժեշտ է խստացնել Եվրամիության սահմանների վերահսկողությունը
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրամիությւան սահմանների նկատմամբ վերահսկողությունը:
Այս մասին «Газета.ru»-ի փոխանցմամբ, նա հայտարարել է «Europa1» հեռուստաընկերության եթերից:
«Անհրաժեշտ է անհապաղ ուժեղացնել Եվրամիության արտաքին սահմանների նկատմամբ հսկողությունը»,-հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը:
Այս մտահոգությամբ Մանուել Վալսը հանդես է եկել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոկայարաններում երեկ հնչած պայթյուններից հետո, որոնց զոհ գնացին երեք տասնյակից ավելի մարդիկ, իսկ հարյուրավորները վիրավորվեցին: