Ստամբուլում ձերբակալել են Գերմանիայի դիվանագաիտական շենքերի վրա հարձակում ծրագրած զինյալների
Թուրքական իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետության» երեք ենթադրյալ ահաբեկիչ զինյալների, որոնք կասկածվում են Թուրքիայում Գերմանիայի դեիվանագիտական ներկայացուցչությունների վրա ահաբեկչական հարձակում ծրագրելու մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով DHA գործակալությանը:
Ձրբակալվել են Թուրքիայի քաղաքացի Մուհամետ Նասը, Իրաքի քաղաքացի Հանեմ Ալշալավեյը և Սիրիայի քաղաքացի Ալի Ալ Ֆարաչը: Նրանք տեղափոխվել են Ստամբուլի անվտանգության վարչություն և հարցաքննվում են:
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտգործնախարարությունը նախորդ հինգշաբթի հայտարարեց Անկարայում Գերմանիայի դեսպանատան, Ստամբոլում տեղակայված գլխավոր հյուպատոսարանի և գերմանական դպրոցների փակման մասին, ինչի համար պատճառ էր հանդիսացել ահաբեկչության սպառնալիքը:
Ինչպես հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը` գերմանական հատուկ ծառայությունները չորեքշաբթի երեկոյան տվյալներ են ստացել, որ Թուրքիայում գերմանական դիվանագիտական կառույցների վրա ահաբեկչական գործաղություններ են նախապատրաստվում: