Դաբաղի կանխարգելման նոր պատվաստանյութն արդեն Հայաստանում է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Հնդկական թերակղզուց տարածաշրջանի երկրներ էր ներթափանցել դաբաղի նոր՝ AG-VII ենթատեսակ, իսկ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվեց նույն տեսակի դաբաղի հիվանդության դեպք՝ ավելի ուշ հաստատվելով ռեֆերենս լաբորատորիայում: Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման համար անհարժեշտ էր ձեռքբերել նոր պատվաստանյութ, քանի որ մինչ այդ օգտագործվողները (A Iran 2005, A TUR 20/06, A22 IRQ64, A SEA-97) չէին կարող ապահովել պատշաճ վարակամերժություն կենդանիների մոտ:
«Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեռ հունվարին էր բանակցություններ վարել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ՝ հնարավորինս արագ պահանջվող պատվաստանյութն արտադրելու և Հայաստան տեղափոխելու մասին: Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի արտադրած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1 մլն 200 հազար դոզա, նախատեսված ժամկետում արդեն Հայաստանում է: Ծառայության անասնաբուժություն տեսչությունն իր վերահսկողության տակ կպահի գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ պատվաստելու աշխատանքները՝ ապահովելով պատվաստանյութի անմիջապես բաշխումը մարզերով և կանխարգելիչ աշխատանքների արագ իրականացումը:
Պատվաստանյութը պատրաստվել է Դեղերի արտադրության և որակի վերահսկողության կազմակերպության (GMP EC) միջազգային նորմերին համապատասխան և հանդիսանում է անասնաբուժական բարձրորակ դեղամիջոց»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Հայաստանում դաբաղի հետ կապված անկայուն վիճակի պատճառով Ռոսսելխոզնադզորի որոշմամբ արգելվել է որոշ սննդատեսակների ու ապրանքների ներկրումը ՌԴ: ՍԱՊԾ-ից հայտարարել էին, որ արգելքը ժամանակավոր է, սակայն ՌԴ պետական մարմնի կայքէջում նոր տեղեկատվություն չկա:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա մեկ ամսում դաբաղի դեմ պատվաստանյութը Հայաստանում կլինի. գյուղնախարար
- Դաբաղի դեմ նոր պատվաստանյութը Հայաստան կբերվի մինչև մարտի վերջ
- Դաբաղի առեղծվածը. ՍԱՊԾ պաշտոնյայի ու գյուղապետի խոսքերը չեն համընկնում
- ՍԱՊԾ պաշտոնյան ասում է, թե դաբաղի դեպքը չի թաքցվել
- Պիպոյան. Ազգային ողբերգություն է, երբ քո երկրում գրանցված դաբաղի մասին իմանում ես Ռուսաստանից
- Ինչ վնասակար է ռուսին, հալա՞լ է հային
- Հայաստանի կենդանիների համար Ռուսաստանում դաբաղի դեմ պատվաստանյութ կպատրաստեն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում