Հասարակություն 13:20 23/03/2016 Հայաստան

Զեկույց. Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասն ունի սնուցման խնդիրներ

Ըստ կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցի՝ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010թ. ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի:

Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ), որը ներկայացնում է Հայաստանի տնտեսական, պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը, մատնանշում է, որ թերսնուցման առկա կրկնակի բեռը խոչընդոտում է Հայաստանի՝ ամբողջական մարդկային և սոցիալ-տնտեսական ներուժին հասնելու կարողությանը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում և որ տնային տնտեսությունների 28%-ը, որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցի արդյունքները հիմնված են 2008–2014թթ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների (ՏՏԿԱՀ) վրա։

«Ազգային վիճակագրական ծառայությունը իր անվանազերծված տվյալների բազան տրամադրել է մասնագետներին, ովքեր այն օգտագործել են այս ամբողջական վերլուծությունը կատարելու և հանձնարարականներ մշակելու համար, որոնք պարարտ հող կարող են հանդիսանալ որոշումների կայացման համար: Այս հանձնարարականները հնարավորություն կտան մեր հաջորդ սերնդի համար ավելի լավ պայմաններ ստեղծել: Ես նաև կցանկանայի իմ երախտիքն արտահայտել ՊՀԾ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ մեր երկրում իրենց անգնահատելի առաքելության համար»,-նշել է ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը:

«Սովը գին ունի»,- ասել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Պասկալ Միշոն:

«Նախկինում կատարված միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների թերսնուցումը, առողջապահական ծախսերի աճի և ցածր արտադրողականության հետևանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ ) վրա: Այն նաև ավելացնում է կրթական ծախսերը: Պարենային անապահով տնային տնտեսություններն ավելի քիչ կրթված անդամներ ունեն և իրենց ընդհանուր եկամտի ավելի փոքր մասն են հատկացնում կրթությանը»,-հավելել է տկն. Միշոն:

Թերաճությունը նվազեցնելու համար զեկույցն առաջարկում է թերսնման ռիսկերի վաղ հայտնաբերում, իսկ գերքաշության և գիրության դեմ պայքարի համար՝ պատշաճ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացում: Զեկույցը նաև առաջարկում է բարձրացնել պարենային ապահովության մակարդակը` երիտասարդների ու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով:

Ավելին, բնական աղետների և տնտեսական սթրեսների հնարավոր ազդեցությունը տնային տնտեսությունների պարենային ապահովության վրա մեղմելու համար զեկույցը կոչ է անում բարելավել անվտանգության ցանցերը:

ՊՀԾ-ը ներկայումս նպաստում է պարենային ապահովությանը և երեխաների կրթությանը՝ Հայաստանի տարրական դպրոցներում սննդարար մթերքի տրամադրման միջոցով: Գործակալությունը, որը Հայաստանում ներկա է 1993 թ.-ից, ՀՀ կառավարությանն աջակցում է ազգային կայուն դպրոցական սնունդ ծրագիր մշակելու հարցում:

Տեղական արտադրության սննդամթերք օգտագործող դպրոցական սնունդը սնուցման նկատմամբ զգայուն սոցիալական ապահովության համակարգ է և կարևոր ներդրում՝ տեղական տնտեսության զարգացմանը աջակցելուն զուգահեռ պարենային անապահովության և թերսնուցման հիմնախնդիրներին արդյունավետ դիմակայելու համար:

«Թերսնուցումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխաների համար՝ այն կարող է ազդել նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման, ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաև առողջության ու արտադրողականության վրա հետագա կյանքում»,- ասել է Տանյա Ռադոչայը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում:

«Հղիության և վաղ մանկության շրջանը՝ կյանքի առաջին 1000 օրը, հատկապես էական են, ինչը նշանակում է, որ մենք պետք է սնուցումը բարելավելու ձևեր գտնենք ոչ միայն վաղ  տարիքի երեխաների, այլ նաև մայրերի համար: Առանց սննդարար ուտելիքի հասանելիության և առանց դրա կարևորության մասին տեղեկացվածության մենք չենք կարող ակնկալել առողջ, ուժեղ և գործունյա բնակչություն ապագայում»,-ավելացրել է տկն. Ռադոչայը:

«Ես կցանկանայի ընդգծել 5 տարեկանից ցածր երեխաների թերաճության բարձր ցուցանիշը: Թերաճությունը ոչ միայն անդրադառնում է ընտանեկան կենսամակարդակի վրա, այլ նաև ազդեցություն է ունենում տուժած երկրների տնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ես վստահ չեմ, որ մարդիկ գիտակցում են այդ ցուցանիշի բարձրության աստիճանը: Ժամանակն է համախմբվել և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Միավորելով կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերը և մոբիլիզացնելով ռեսուրսները՝ հնարավոր է նախագծել արդյունավետ միջամտություններ»,-իր խոսքում նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշատական համակարգող Բրեդլի Բուզետտոն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծված է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}