Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով կանայք լուռ ակցիա իրականացրեցին
«Հայ կանանց ճակատ»-ի անդամներն այսօր բանտարկյալի շորեր հիշեցնող հագուստներ հագած, Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով լուռ ակցիա իրականացրեցին ոստիկանության քաղաքային վարչության դիմաց:
Նրանք պահել էին ցուցապաստառներ, որոնց վրա «Մի բռնաբարիր արդարադատությունը», «Ազատություն քաղբանտարկյալնրեին Հայաստանում», «Ոչ բռնապետությանը, կանայք պահանջում են» գրություններ կային: Ոստիկանության շենքի դիմաց մի քանի րոպե լուռ կանգնելուց հետո ավելի քան մեկ տասնյակ կանայք շղթան բռնած երթով հասան Հանրապետության Հրապարակ:
Այստեղ մինչ կանայք փակ շրջան կազմած քննարկում էին իրենց հետագա անելիքները, ոստիկանները մոտեցան նրանց: Դա առաջացրեց կանանցից մեկի զայրույթը:
«Հեռու կանգնեք ձեր ժուչոկներով, ողջամիտ հեռավորություն պահեք: Հեռու կանգնեղ ինձնից»,-սկսեց բարկանալ ճակատի անդամներից մեկը:
Ի դեպ, երբ արդեն կանայք ցանկանում էին տաքսի նստել ու հեռանալ, Հանրապետության Հրապարակում կայանած տաքսու վարորդներից մի քանիսը հրաժարվեցին սպասարկել նրանց:
Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը չի հաստատվել
- Ակցիա. Աջակցություն Գևորգ Սաֆարյանին
- Գևորգ Սաֆարյանին ազատելու պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակ
- Գևորգ Սաֆարյանը չի դժգոհել խցի և պահման պայմաններից