ԱՄՆ նախագահի թեկնածուները վիճել են Տրամպի կնոջ մերկ նկարի պատճառով
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Տրամպն ու Թեդ Քրուզը հրապարակային վեճի են բռնվել Տրամպի կնոջ մերկ նկարի պատճառով: PAC Make America Awesome շարժման ակտիվիստները հրապարակել են կնոջ նկարն ու գրել. «Ծանոթացեք Մելան Տրամպի հետ, ձեր հաջորդ առաջին տիկինն է: Կամ էլ դուք կարող եք քվեարկել Թեդ Քրուզի օգտին»:
Թվիթերի իր միկրոբլոգում Տրամպն արձագանքել է. «Ստախոսը Թեդը հրապարակել է GQ-ի գովազդի համար արված Մելանի լուսանկարը: Զգուշացի, ստախոս Թեդ, թե չէ ես քո կնոջ գաղտնիքները կբացահայտեմ»:
Ըստ լրատվամիջոցի, Քրուզն արդարացել է, իբր կապ չունի լուսանկարի հրապարակման հետ: Նա արձագանքել է. «Դոնալդ, եթե դու փորձում ես վնասել Հայդիին, ապա ավելի վախկոտն ես, քան ես կարծում էի»:
«Լենտա.ռու»-ն նշում է, որ Քրուզի կնոջ վիճահարույց լուսանկարն արվել է 2000 թվականին՝ GQ ամսագրի համար: Այդ ժամանակ դեռ նա Տրամպի կինը չէր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին