Քաղաքական 17:39 21/03/2016 Աշխարհում

Քաղաքագետի աչքերով՝ Դոնալդ Թրամփի հաղթարշավը

Մինչ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Մերձավոր արևելքում ընթացիկ զարգացումներին, որի վերջնարդյունքում, թերևս, կձևավորվի աշխարհաքաղաքական նոր իրողություն, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում թափ է հավաքել մի գործընթաց, որի ավարտը քիչ պակաս նշանակություն չի ունենա համաշխարհային գործընթացների համար։

Միացյալ Նահանգներում ընթացող ներկուսակցական ընտրություններն արդեն ուրվագծել են 2016 թ-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների առաջատարներին։ Եթե Դեմոկրատական մրցապայքարում հանրությունն առավելապես զբաղված է Քլինթոնի հրապարակված էլեկտրոնային նամակների վերծանումներով, հընթացս վիճարկելով նրա կոմպետենտությունը նախկին պաշտոնում, հանրապետական ճակատում քարոզչական բում է։

Դեբատների դիտողականության, քարոզարշավի վրա ծախսվող ֆինանսական միջոցների, մեյնսթրիմ լուսաբանման, սկանդալների իմաստով ներհանրապետական մրցապայքարը իրարանցում է առաջացրել քաղաքական դաշտում։ Այս ամենի մեջ իր մեծ ավանդն ունի մի մարդ, ում անունը Դոնալդ Թրամփ է։ Անշարժ գույքի ոլորտում առաջատար կորպորացիաների սեփականատեր, ով 4.5 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ զբաղեցրել էր «Forbes» 2015 թ-ի աշխարհի ամենաազդեցիկ անձանց ցուցակի 72-րդը հորիզոնականը:   

Չլինելով դասական քաղաքական գործիչ՝ Թրամփի կամպանիան գլխակորույս հաջողություն է արձանագրել, բոլոր հնարավոր վարկանիշներում նվաճելով հանրապետական կուսակցության ամենապոպուլյար թեկնածուի տիտղոսը։ Միլիարդատերն ամռանը կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարում կուսակցության միասնական թեկնածուն դառնալու ամենաիրական հայտն է ներկայացրել, ինչի համար կպահանջվի 1237 պատվիրակի քվե։ 

Հաղթանակ տոնելով մինչ օրս 30 նահանգներում անցկացված փրայմերիզներից 18-ում, Թրամփն այս պահին տնօրինում է շուրջ 650 հանրապետական պատվիրակների քվեն, մինչդեռ նրա հիմնական մրցակից Թեդ Քրուզին աջակցում է 400 պատվիրակ։ Թրամփին հաջողվեց մրցապայքարից դուրս թողնել Ջեբ Բուշին և Մարկո Ռուպիոյին, ովքեր ի սկզբանե վայելում էին հանրապետական հնաբնակների համակրանքը, նրանց պարտությոան մատնելով սեփական նահանգներում։ 

Ամերիկյան քաղաքագիտական միտքը երևույթին պաշտոնական ձևակերպում է տվել` «Trump Phenomena», փորձելով բացահայտել, թե ինչպես նմանօրինակ վիճահարույց կերպարը, աջ ծայրահեղական հայացքներով, ով գործունեության վերջին 20 տարիներին մեկումեջ ֆինանսավորել է թե դեմոկրատ, թե հանրապետական թեկնածուների, հաջողում է ժողովրդական աջակցությունից զատ, այդպես անկաշկանդ հաղթահարել Սպիտակ Տուն տանող ճանապարհը։

«Vox» պարբերականն այս առնչությամբ հրապարակումների շարք է թողարկում, հավաքելով ամերիկյան առաջատար բուհերի հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ Թրամփի ժողովրդականությունը պայմանավորված չէ սեռական, կրթական, գաղափարական, կուսակցական, ռասսայական պատկանելիության, եկամտի ցուցիչներով, ինչն Ամերիկյան ընտրական տրամաբանության համար աննախադեպ երևույթ է  և անկանխատեսելի է դարձնում բոլոր հնարավոր հաշվարկները։ Թրամփն հավասարապես կարող է հաղթել ԱՄՆ գիտական առաջադիմական կենտրոն հանդիսացող Մասաչուսեթսում, հարազատ գործարար կենտրոն Նյու Յորքում, միաժամանակ Ֆլորիդայում ու տնտեսապես ավելի թույլ Նևադայում։ Նրա ընտրազանգվածը կարող է ներառել միջին վիճակագրական ամերիկացին և Հարվարդի ասպիրանտը։ 

Թրամփի էպատաժային կերպարը, գրագետ քարոզարշավը, համեմված թանկարժեք պրոմո հոլովակներով ու սոցիալական ցանցերում լայնածավ արշավով, արդեն վաղուց դուրս է եկել զուտ ներհանրապետական ընտրական թեմատիկայից, նրա հնարավոր նախագահությունը բարձրացնելով համադաշնային նշանակության, և եթե մինչև վերջերս ԱՄՆ իշխանական վերնախավը, նախագահ Օբամայի և Բայդենի գլխավորությամբ, քմծիծաղով էին արձագանքում գործարարի ամեն մի ելույթի, այժմ ապավինում են ԱՄՆ  քաղաքացիների խոհեմությանը, զգուշացնելով Թրամփ նախագահ ունենալու «տխուր հեռնակարից»։ 

Գործարար լինելն ու իր կարողությունը Թրամփը լավագույնս է օգտագործել ընթացիկ քարոզարշավի շրջանակներում։ Նա այն եզակի թեկնածուն է, ով ինքն է հոգում իր ընտրարշավի ողջ ծախսերը, այս հանգամանքը դարձնելով հիմնական խաղաթուղթ իր մրցակիցների դեմ պայքարում։ Իր ձևակերպմամբ, անկախ լինելով «հատուկ շահերից ու լոբբիստներից», հայտարարում է, թե իր հնարավոր պաշտոնավարումը ուղղված կլինի Ամերիկայի ժողովրդի ծառայությանը, ոչ թե «հատուկ շահերի ու լոբբիստների» սպասարկմանը։

Կարելի է Թրամփի վիճահարույց դրույթների հսկայածավալ ցանկ  կազմել, որոնք բուռն քննարկումների առիթ են հանդիսացել մինչ օրս։  Ահաբեկչությունը կանխելու համար ԱՄՆ մուտքի արգելք մուսուլմաններին,  Մեքսիկայի սահմանի երկայնքով պատի կառուցում,  երկրից անօրինական միգրանտների վտարում, մրցակիցների ազգության ու ծագումնաբանության վիճարկում,  անձնական բնույթի վիրավորանքներ` ուղղված մի շարք լրագրողների, պատերազմի վետերանների, ֆիզիկական թերություններ ունեցող անձնաց նմանակումներ` հայտարարություններ, որոնք խորթ են հավասարությունն ու բազմազանությունը անքակտելի արժեքներ հռչակած ամերիկյան հասարակարգի ընկալումներին, առավել ևս հանրապետական կուսակցության որդեգրած սկզբունքներին։ 

Թրամփն հասցրել է թշնամանալ հանրապետականների խոսափող հանդիսացող «Fox News» հեռուստաընկերության հետ, երաժշտական աստղեր Ադելը, Սթիվեն Թեյլորն և Նին Յանգի արգելել են գործարարին օգտագործել իրենց երաժշտությունը քարոզարշավներում, Թրամփը խռովել է Մեծ Բրիտանիայից, իսկ Լոնդոնի քաղաքապետը արգելել է նրան այցելել Բրիտանիա։

Հատկանշական է, որ Թրամփը իր համոզմունքները չի փոխում և մինչև վերջ գնում  է իր վիճահարույց հայտարարությունները պաշտպանելիս, էլ ավելի խճճելով ներողություն կամ պարզաբանում սիրող ամերիկյան  հասարակության ակնկալիքները։  Գործարարն ևս ընդունում է, որ ինքը քաղաքականապես կոռեկտ չէ։ Քարոզչական մի տեսանյութում հստակ է ձևակերպում է, որ քաղաքականապես կոռեկտ լինելը շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում. «Այս երկրում շատ գործեր ունենք անելու և դրանք երբեք չենք իրականացնի, եթե շարունակենք մնալ քաղաքականապես կոռեկտ»։ Թերևս այս ուղղամտությունն ու շիտակությունը ևս գրավել է ամերիկացի ընտրողներին, մինչդեռ այլոք սա որակում են պոպուլիզմ։

Մի հանգամանք ևս չի կարելի ուշադրության չարժանացնել։ Դա ամերիկյան պահպանողական իստեբլիշմենտի կարծր պատկերացումն է Օբամա` թույլ նախագահի վերաբերյալ: Այս եզրակացությանն առաջադեմ պահպանողականներն հանգել են արտաքին միջազգային հարթակներում, իրենց բնորոշմամբ, Օբամայի շարունակական ձախողման արդյունքում, հատկապես ընդլայնվող Չինաստանի և Պուտին-առաջնորդ կերպարի ֆոնին։

Թրամփը ևս չի խորշում Օբամայի այդ թույլ տեղը օգտագործելուց` Օբամա–Պուտին իր հաճախակի զուգահեռներում նախապատվությունը միշտ տալով վերջինիս։ Կրեմլը, որ պաշտոնապես զերծ է մնում ԱՄՆ ներքաղաքական դեբատների մեկնաբանումից, մի քանի անգամ, չդիմանալով գայթակղությանը, հաճոյախոսություններ է շռայլել Թրամփի հասցեին, անվանելով խարզիմատիկ առաջնորդ։ Թրամփ-Կրեմլ փոխադարձ ռեվերանսները նուրբ երանգ են հաղորդում դեբատներին, հաշվի առնելով այն պարզ ձևակերպված համոզմունքը, թե ԱՄՆ ապագա նախագահը կհաջողի եթե զսպի Պուտինի աշխարհաքաղաքական նկրտումները։

Հատկանշական է, որ Պուտինն ու Թրամփն ունեն շատ ընդհանրություններ իրենց մոտեցումներում։ Օրինակ` երկուսն էլ կարծում են, ԻԼԻՊ-ն առաջացել է ամերիկյան ներկայիս վարչակազմի գործունեության հետևանքով, կամ որ Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսը ամերիկյան ինտերվենցիաների հետևանք է. մեղադրանքներ, որոնք չեն սահմանափակվում դեմոկրատական կուսակցությամբ, քանի որ իրաքյան կամպանիան ձեռնակել էր հանրապետական Բուշը։
 
Դոնալդ Թրամփի հաղթարշավը, որքան էլ տարօրինակ է, կանխորոշում է առաջիկա համադաշնային ընտրություններին Հանրապետական կուսակցության ձախողումը։ Միայն մարտ ամսին Հանրապետական կուսակցության քարոզչական հոլովակների շուրջ 45 տոկոսն ուղղված է եղել ընդեմ սեփական թեկնածու Թրամփի, նույն ցուցանիշը փետրվարին կազմել 9 տոկոս։ Հավանականությունը, որ մրցապայքարից դուրս մնացող ցանկացած թեկնածու կմիավորվի ընդդեմ Թրամփի, իրական է, և նույնիսկ այս իրավիճակում    Թրամփը համագումարին կմոտենա վստահության բավականին մեծ քվեով, մեծագույն դիլեմմայի առջև կանգնեցնելով Հանրապետական կուսակցությանը։

Արդյունքում հեռու չէ այն հեռանկարը, երբ հանրապետականները կուսակցական ողջ ռեսուրսը մաշելով սեփական թեկնածուին հակազդելուն, կապահովեն հերթական դեմոկրատ նախագահի գալուստը` ով էլ լինի։

Արտյոմ Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}