The Economist. Ալիևը «խավիարային դիվանագիտության»-ը փոխարինող է գտել
Նովրուզին ընդառաջ մարտի 17-ին Ալիևի կողմից հայտարարված համաներումը Ադրբեջանի քաղաքացիական հասարակության համար բացառիկ հազվադեպ լավ լուր էր: Անդրադառնալով Ադրբեջանի որոշ քաղբանտարկյալների ազատ արձակմանը՝ գրում է «The Economist» պարբերականը: http://www.economist.com/news/europe/21695278-oil-rich-autocracy-tries-polish-its-image-ahead-washington-summit-azerbaijan-frees-14
Պարբերականի փոխանցմամբ, համաձայն տեղացի իրավապաշտպանների, ազատ արձակված 148 բանտարկյալներից 14-ը եղել են քաղաքական բանտարկյալներ: Սակայն Բաքվում տարբեր հարցադրումներ են հնչում քաղհասարակության ներկայացուցիչների շրջանակներում կապված այն բանի հետ, թե որոնք են Ալևի կողմից ներում շնորհելու պատճառները:
«Արդյոք դրանք միջազգային ճնշման արդյունքն էին, թե՞ մարտի 31-ին Վաշինգտոն կատարելիք այցից առաջ Ադրբեջանի նախագահը՝ ներում շնորհելով ցանկանում է մաքրել մարդկանց բանտարկելու իր ռեկորդային ցուցանիշը»,- գրում է պարբերականը:
Շարունակելով, նկատում է, որ միջազգային հանրությունը կարծում է, թե քաղբանտարկյալների ազատ արձակումն իր գործադրած ջանքերի շնորհիվ էր, բայց, ըստ պարբերականի, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այլ կարծիք ունեն:
«Նրանք կարծում են, որ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով, Ալիևի փողերը պակասել են: Այն փողերը, որոնք նա, սովորաբար, օգտագործում էր միջազգային հանրությանը գնելու համար, որպեսզի չքննադատեն իր ռեժիմին: Հիմա «խավիարային դիվանագիտությանը» փոխարինող գտնելու կարիք կա»,-գրում է «The Economist-ը:
Պարբերականը միաժամանակ հիշեցնում է, չնայած որոշ մարդիկ ազատ են արձակվել և նրանց հետագա գործունեությունը դեռ անհայտ է, սակայն շատ շատերն Ադրբեջանում դեռ ճաղերի հետևում են:
«Բաքվի լավագույնները դեռ մնում են ճաղերից այն կողմում»,- եզրափակում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան