ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ներառող «Viva» սակագնային պլանների շարք
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ներառող նոր, հարմարավետ ու մատչելի սակագնային պլանների շարք, որը բաժանորդներին թույլ կտա զգալիորեն օպտիմալացնել հաղորդակցման ծախսերը: «Viva» սակագնային պլանների շարքն առավելագույնս հարմարեցված է այն բաժանորդների հաղորդակցման պահանջներին, որոնց անհրաժեշտ են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատչելի փաթեթներ՝ մեկ սակագնային պլանի շրջանակում: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ֆիքսված գումարի դիմաց բաժանորդը ստանում է խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 ֆիքսված ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն և, իհարկե՝ շարժական գերարագ ինտերնետ:
«Viva» սակագնային պլանների առանձնահատկությունն այն է, որ բաժանորդն առաջարկվող տարբերակներից կարող է ընտրել իր հաղորդակցման կարիքներին առավելագույնս համապատասխանողը՝ ներառված ներցանցային, դեպի այլ ցանցեր և արտերկիր խոսելաժամանակի, գերարագ ինտերնետի նախընտրելի ծավալով, SMS հաղորդագրությունների նախընտրելի քանակով, և այս ամենը՝ մատչելի գումարի դիմաց: Բացի այդ, «Viva» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է հեշտությամբ անցում կատարել մեկ սակագնային պլանից մյուսին, ինչպես նաև, ըստ նախընտրության՝ վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով` նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային և կանխավճարային տարբերակների որոշակի սահմանափակումները:
Նոր սակագնային պլանների շարքն առավել ճկուն է և ունի օգտագործման համար ավելի պարզ կառուցվածք: Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքում՝ այն իսկապես արտացոլում է տարբեր ծավալի ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող և այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները:
Սակագնային շարքի կոմերցիոն մեկնարկի օրը համընկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ սպասարկման կենտրոն կատարած հերթական այցելության հետ: Այս անգամ նա այցելել էր Արտաշատի սպասարկման կենտրոն:
««Viva» սակագնային պլանների շարքը ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում առաջարկելու նոր մոտեցում է: Սակագնային պլանների նոր շարքը ճկուն է և առավելագույնս հարմարեցված բաժանորդի կարիքներին: Հարկ է նշել, որ բաժանորդն, ըստ նախընտրության, կարող է վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով, նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային և կանխավճարային տարբերակներին բնորոշ սահմանափակումները: «Viva»-ի մյուս առավելությունն էլ այն է, որ բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է մեկ տարբերակից անցում կատարել մյուսին՝ իր հայեցողությամբ և առանց սպասարկման կենտրոն այցելելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Խոսելով մարզային սպասարկման կենտրոն այցելելու նպատակների մասին՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Մարզային գրասենյակներ կատարվող այցելությունները նորություն չեն: Այցելում և շարունակելու եմ այցելել անսպասելիորեն, առանց նախազգուշացնելու, նաև՝ որպես հաճախորդ: Հաճախակի այցելությունների, հանդիպումների, ինչպես նաև վերաորակավորման դասընթացների նպատակն աշխատակիցների շրջանում այն համոզման շարունակական արմատավորումն է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ոլորտի աշխատակիցը գտնվում է «առաջին գծում» և պատասխանատու է ընկերության վարկանիշը բարձր պահելու համար, ինչպես օլիմպիական մարզիկը՝ երկրի համբավը բարձր պահելու համար»:
«Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթներ
Սպառելուց հետո օգտագործվող ծառայությունների սակագների, նախընտրած փաթեթին միանալու հրահանգների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացնալ ֆեյսբուքյան էջին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան