Մեղրիի մաքսային պահեստները լիքն են Հայաստան ներկրված, բայց դեռ չմաքսազերծված ապրանքներով. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մեղրիի մաքսային պահեստներն արդեն լիքն են փոքր ու միջին տնտեսվարողների կողմից Հայաստան ներկրված, բայց դեռ չմաքսազերծված ապրանքներով։ Մեծ քանակությամբ ապրանքներ են պահեստավորված Իրանի տարածքում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Ֆինասնաների նախարարության կազմից անջատված ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակվելուց հետո փոքր ու միջին գործարարների կողմից այսպես կոչված «կարգոների» միջոցով ապրանքների մաքսազերծումը դադարեցվել է։
«Ուշագրավ է, որ խոշոր և մոնոպոլ ներկրողների դեպքում ՊԵԿ ղեկավարի փոփոխությունը որևէ ազդեցություն չի թողել և նրանք իրենց ապրանքները ներկրում են ու մաքսազերծում առանց որևէ խնդրի՝ նախկինի պես»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան