Մադրիդում ծայրահեղ աջերը ազդանշանային հրթիռներ են նետել մզկիթի ուղղությամբ
Մադրիդում ծայրահեղ աջ կողմորոշում մի խումբ ակտիվիստներ անցած գիշեր գիշերն ազդանշանային հրթիռներ են նետել Իսպանիայի մայրաքաղաքի ամենամեծ մզկիթի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Գործողության արդյունքում շրջակա ողջ տարածքը պատվել է ծխով:
Հարձակվողները մոտակայքում պարզել են «Այսօր՝ Բրյուսելը, վաղը՝ Մադրի՞դը» վերտառության պաստառը:
Գործողությանը պատասխանատվությունը իր վրա է վերցրել ծայրահեղ աճ «Hogar Social Madrid» խմբավորումը:
Ակցիայի անմիջապես արձագանքել է Մադրիդի քաղաքապետարանը:
«Նրանք չեն կարող օրենքից դուրս դնել իսլամական հասարակությանը: Մենք միասին ենք պայքարում ահաբեկչության դեմ: Համատեղ գոյակցությունը քաղաքի անվտանգությունն է»,- նշվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել է 31 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան