Շիրխանյանի ընտանիքը մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել «Երևան-Կենտրոն» ՔԿ պետին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այս տարվա հունվարի կեսերից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները բողոքում են, որ անցած տարեվերջին, այսպես ասած, «հանցավոր» խմբի գործով կալանավորված Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Սակայն բողոքներից մեկ ամիս հետո միայն հրահանգվեց հետազոտել կալանավորվածին, որից մեկ ամիս անց նա շտապ վիրահատվեց: Բժիշկները մի կերպ են կարողացել փրկել Շիրխանյանի կյանքը»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է ստացել: Եվ, ինչպես թերթին հայտնել է Շիրխանյանի տիկինը՝ Բուրաստան Շիրխանյանը, իրենք մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել «Երևան-Կենտրոն» ՔԿ պետ Վահե Պապոյանին, որը բարձր ջերմություն ունեցող, վատ քայլող ու հյուծված կալանավորին հիվանդանոցում բուժման հնարավորություն չի տալիս: Ինչպես նաև դիագնոստիկ կենտրոնի և ՔԿՀ բժիշկներին, որոնք սխալ ախտորոշում են արել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին