Սիրիական բանակը Պալմիրայի ուղղությամբ պատրաստվում է որոշիչ հարձակման
Սիրիական բանակն աշխարհազորայինների աջակցությամբ նախօրեին գրավել է հնագույն Պալմիրա քաղաքից հարավ-արևմուտք գտնվող Էլ Խայալ բարձունքը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, զորքը գտնվում է Պալմիրայից 2 կմ հեռավորության վրա, պատրաստվում է որոշիչ հարձակման: Սակրավորներն ականազերծում են քաղաքի մոտակա տարածքը:
Էլ Խայալում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին տարածքը գրավելու ժամանակ սպանվել և վիրավորվել են մեծ թվով գրոհայիններ, իսկ ովքեր ողջ են մնացել, փախել են՝ թողնելով զենքերը:
Բարձունքը ԻՊ-ը գրավել էր 2015-ի մայիսին: Այդտեղից ահաբեկիչները կրակում էին Պալմիրայի ուղղությամբ:
Սիրիական բանակը նաև հաջողություններ է գրանցել այլ շրջաններում ևս:
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
- ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը հռոմեական դարաշրջանի տաճար է պայթեցրել
- Մշակութային տեռոր. Ո՞ր մշակութային հուշարձանները կարող է ոչնչացնել «Իսլամական պետությունը» (լուսանկարներ)
- ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին