Հունաստանում երկու փախստական ինքնահրկիզման փորձ են արել
Հունաստանում երկու փախստական փորձել են ինքնահրկիզվել Իդոմենի գյուղի մոտակայքում գտնվող ներգաղթյալների ինքնաշեն ճամբարում: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով հունական «Iefimerida.gr» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը: Երկու փախստական իրենց վրա են լցրել բոցավառվող հեղուկ և այրել իրենց:
Չնայած, որ մոտակայքում գտնվող մարդիկ անմիջապես մարել են կրակը, փախստականները ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել:
Նշենք, որ Իդոմենի գյուղի մոտ գտնվող ինքնաշեն ճամբարում ներկայումս գտնվում է շուրջ 13 հազար փախստական: Դեպի Եվրոպա անցնել ցանկացողները Բալկանյան ուղու փակումից հետո փաստացի արգելափակվել են Հունաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում