Ահաբեկչությունների հետևանքով Բրյուսելում 31 մարդ է զոհվել
Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 31 մարդ, 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ռիա նովոստիին այս մասին հայտնել են ճգնաժամային կենտրոնից:
Ինչպես հաղորդվում է, 31 զոհի մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Բելգիայի առողջապահության նախարարը: Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի թիվը վերջնական չի կարող համարվել, քանի որ մարմնական տարբեր վնասվածքներ ստացած և հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց մեջ կան այնպիսիք, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելի տարբեր հատվածներում՝ օդանավակայանում, մետրոյի կայարաններում պայթյուններ էին որոտացել: Երկրի իշխանությունների կարծիքով, պայթյուններից մեկը հնարավոր է իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում երեքշաբթի իրականացված ահաբեկչությունների համար պատասխանատվությունը:
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեած ահաբեկչական գործողությունները ամենամասշտաբայինն են երկրի պատմության ընթացքում: Բելգիայում եռօրյա սուգ է հայտարարված:
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկչությունների հնարավորությունը բավական մեծ է. տարածաշրջանային հարցերով փորձագետ
- Բելառուսի ԱԱԾ-ն տեղեկություն չունի իր բրյուսելյան ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության մասին
- Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները և հեռացել է ասուլիսի սրահից
- #Brussels. համերաշխություն լուսանկարներով
- Դեսպանատունը ճշտում է՝ զոհերի և վիրավորների թվում կա՞ն ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք. Բելգիայում ՀՀ դեսպան
- Տարհանում են Եվրահանձնաժողովի շենքում գտնվող մարդկանց
- Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար գործում է թեժ գիծ
- Էրդողանի մարտի 18-ի հայտարարությունը Բրյուսելյան պայթյունների լույսի ներքո
- «Իսլամական պետությունը» ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը
- Բրյուսելի մետրոն՝ ահաբեկչությունից հետո
- Լևոն Հովսեփյան. Ընդդիմադիր թուրք գործիչը կապ է տեսնում Էրդողանի խոսքերի ու Բրյուսելի պայթյունների միջև
- «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը վրդովմունք է հայտնել բրյուսելյան ահաբեկչության կապակցությամբ
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Բրյուսելից մանրամասներ է հաղորդում
- Բելգիայի մայրաքաղաքում երրորդ պայթյունն է որոտացել
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան