ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Եմենում տեղակայված Ալ Քաիդայի ճամբարին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի տարածքում Ալ քաիդայի ճամբարին: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանական գերաեսչության ներկայացուցիչ Փիթեր Քուքի հայտարարությանը:
«Այս օդային հարվածը լուրջ վնաս է հասցրել «Արաբական թերակղզում Ալ Քաիդայի»՝ ԱՄՆ քաղաքացիների համար վտանգ ներկայացնող հարձակումների իրագործման հարցում Եմենի բազան օգտագործելու հնարավորություններին: Նա նաև ցույց է տալիս Ալ Քաիդան վերացնելու և նրա համար անվտանգ տարածքների գոյությունը բացառելու մեր ձգտումը»,- հայտարարել է Քուկը:
Աղբյուրը նշում է, որ Ալ Քաիդան արդեն տևական ժամանակ է իր գործուներությունն է ծավալում Եմենի հարավում:
Նշվում է, որ ԱԼ Քաիդայի կազմում ընդգրկված սունի զինյալները իսկական պատերազմ են մղում Շիա ապստամբ Խուսիդների դեմ: Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Ալ Քաիդան Եմենում գրավել է հարավային Ախվառ քաղաքը:
Եմենում քաղաքացիական պատերազմը ընթանում է 2014-ից ի վեր:
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում