Թալինի քաղաքապետի թեկնածուներից մեկի գրանցումը մերժվել է
Ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվումէ այսօր՝ ժամը 18:00-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ Թալինում առաջադրված չորս թեկնածուներից մեկը՝ անկուսակցական Գևորգ Հայկազի Գրիգորյանի գրանցումը մերժվել է:
Թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը Panorama.am-ին հայտնեց, որ թեկնածուն չի վճարել օրենքով սահմանված ընտրագրավը: Այն կազմում է 300 հազար դրամ:
Ի դեպ, անկուսակցական թեկնածուի անուն ազգանուն հայրանունը շփոթության աստիճան նման էր «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջադրած թեկնածուի տվյալներին:
Այսպիսով, Թալինում համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Սարգսիս Արամյանը, նրան առաջադրել է ՀՀԿ-ն, Գուրգեն Հայկազի Գրիգորյանը, ում առաջադրել է «Հայկական վերծնունդ» կուսակցությունը, ԱԺ-ում աշխատող Տիգրան Հարությունյանը, ում առաջադրել է ՀՅԴ-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին համայնքապետ են ընտրելու 33 համայնքներում: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին:
Հարակից հրապարակումներ`
- Թալինում թեկնածու է առաջադրել նաև Դաշնակցությունը
- Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
- «Հայկական վերածնունդ»-ը Թալինի ընտրություններում թեկնածու կառաջադրի