Կիլիկիո կաթողիկոսությունը նոր դիմում է ներկայացրել Թուրքիայի ՍԴ
Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը, որը 2015-ի ապրիլին Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան, հայցի քննության պահանջով նոր դիմում է ներկայացրել:Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Դիմումով թուրքական բարձրագույն դատարանից խնդրվում է Կիլիկիո կաթողիկոսության հայցը դիտարկել առաջնահերթությունների շարքում, քանի որ 10 ամիս առաջ ներկայացված հայցը դեռևս քննության չի առնվել:
Ըստ աղբյուրի, 2-րդ դիմումը ներկայացվել է 2 շաբաթ առաջ Կիլիկիո կաթողիկոսարանի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուի կողմից:
Փաստաբան Սոֆուօղլուն ասել է, որ այս հայցը միտված է ընդհամենը գույքի վերադարձին և անցյալի իրադարձությունները քննարկելու նպատակ չունի:
«Եթե հաղթենք, կդիմենք առաջին ատյանի դատարան, որպեսզի ի կատար ածվի սահմանադրական դատարանի որոշումը: Իսկ մեր հայցի մերժման դեպքում կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Սոֆուօղլուն:
Վերջինս փոխանցել է նաև Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինի ուղերձը, որում մասնավորապես ասվել է.
«Այս թեմայով Թուրքիայի հետ սակարկություն չենք անելու: Չենք ընդունում ոչ վերականգնման, ոչ մեր այցելությունների համար տրամադրելու և ոչ էլ փոխհատուցման մեկ այլ տարբերակ: Միայն ցանկանում ենք, որ հետ վերադարձվի այն գույքերը, որոնք ավելի քան 800 տարի մեզ են պատկանել: Եթե Թուրքիան ցանկանում է մտերմանալ հայ ժողովրդի հետ, ապա սա ամենահարմար պահն է»:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա. Մենք համակողմանիորեն քննարկել ենք Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցը
- Սիսի կաթողիկոսարանում հնչել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջատիրական ձայնը
- Արամ Առաջին. Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողություն կատարել
- Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է
- Պատմաբան. Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցով սկիզբ դրվեց պահանջատիրության
- Սիսի կաթողիկոսությունը կհաջողվի վերադարձնել. Արա Պապյան (տեսանյութ)
- Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատական թղթածրարը մոտակա օրերին կներկայացվի Թուրքիայի Սահմանադրական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին