«Սիրիայի ռմբակոծված տարածքներն ավելի բարեկարգ են, քան «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը»
«Հայֆիլմ» կինոստուդիան վերագործարկելու համար ֆինանսական շատ մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Նա նշեց, որ «Հայֆիլմ» ստուդիան գտնվում է կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության ենթակայություն ներքո, փորձում են ներդրումներ գտնել, հստակեցնել, թե ինչքան գույք է մնացել, ինչպես պետք է օգտագործել, մասնակի վերանորոգումներ է պետք իրականացնել:
«Վերագործարկելու համար առայժմ պետք է լուծել այդ հարցերը: Մեղմ ասած, «Հայֆիլմ» ստուդիայի գույքն անմխիթար վիճակում է»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա, այս պահի դրությամբ ֆինանսական միջոցներ հնարավոր չէ գտնել:
Ասուլիսին ներկա Հայաստանի Ազգային կիոնկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասաց, որ հարցը մեծ ներդրումների մասին է:
«Սիրիայի ռմբակոծված տարածքներն ավելի բարեկարգ են, քան «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը»,- նման համեմատության արեց Գ.Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսի 31-ին կառավարության ընդունած որոշմամբ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով, կվերադարձվի ՀՀ կառավարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կինոն չէր կարելի սեփականաշնորհել. Սուրեն Հասմիկյան
- «Հայֆիլմ»-ի թվայնացված ֆիլմից 103-ի որակը մասնագիտական հանձնաժողովը գնահատել է ոչ բավարար
- «Հայֆիլմը» կվերադարձվի կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան