
«Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կդրվի համընդհանուր քննարկման. փոխնախարար
Հայաստանում «Կինոյի մասին» օրենքի նախագիծն այժմ քննարկումների փուլում է, առաջիկայում կդրվի համընդհանուր քննարկման, այնուհետև կներկայացվի կառավարություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Ասուլիսին ներկա Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանն ասաց, որ օրենքում որոշ ձևակերպումներում պետք է հաշվի առնվի ան փաստը, որ Հայաստանն Եվրիմաժ հիմնադրամի լիիրավ անդամ է, օրենքում
«Պետք է ունենանք այնպիսի օրենսդրական դաշտ, որը նպաստի համատեղ կինոարտադրությանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2016 թ. հունվարի 1-ից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամի լիիրավ անդամ: Լինելով Եվրոպայի խորհրդի համատեղ աջակցության հիմնադրամ՝ այն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում երեք ուղղությունով՝ համատեղ ֆիլմարտադրություն, կինովարձույթ և ցուցադրություն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ապացուցեց՝ կարող է նման հիմնադրամի անդամ դառնալ. Գևորգ Գևորգյան
- «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Մշակույթն արժևորված չէ»
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան