Հասարակություն 15:19 23/03/2016 Հայաստան

Ինչ սովորել պարսիկներից և ինչ սովորեցնել պարսիկներին

Հայ հասարակության կեցության բնորոշ ձևերից մեկը ամենամանր հարցերում անգամ առճակատումն է։ Իրար հետ, իրար դեմ։ Հիմա հերթական թեման է՝ Նովրուզ, իրանցիներ, հյուրասիրություն ու խտրականություն, անաղուհաց տանտերեր, տուրիստ-փող և այլն։ 

Այս հարցերում շատ հեշտ է նկատելի դառնալ՝ բավական է միջին դիրք բռնել ստեղծված տուրուդմփոցի մեջ։ Փորձեմ ես էլ։

Նախ ասեմ՝ տպավորություն է, որ Հայաստան եկած պարսիկների վարքը էապես տարբերվում է իրանական դիվանագիտությունից, ու ակամա հանգում ես մտքին, թե Իրանում օրենքները շատ խիստ աշխատող են, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Այլապես մեր երկիր եկող հյուրերը նախ կուսումնասիրեին երկրի ավանդույթները և կփորձեին տեղավորվել դրանց մեջ՝ երկկողմանի տհաճություններից խուսափելու համար։ 

Չեմ կարծում, թե տարածված լուրերը, որ որոշ խանութներ չեն թողել իրանցի տուրիստներին ներս՝ հնարած է, հնարավոր է, որ դրանց ինչ-որ պատճառ եղել է։ Այլ հարց է, թե արդյո՞ք ընտրված տարբերակը՝ փակել դուռը բոլորի առջև, ճիշտ լուծում է։

Ես թերևս անընդունելի համարեի  վարքը, եթե մենք մշակութային տարբերությունները չընդունեինք, կամ թեկուզ հիշաչար լինեինք հարբած փղերի պահով։ Բայց խելացի տանտերը պիտի իր տանը տիրություն անի, ոչ թե նեղացկոտ երեխայի պես փակվի ու դուրս չգա։ Նույնն է  թե՝ մարդ չընդունի։

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք օրինասեր չենք։ Ոչ թե ընդհանրապես, այլ հենց մեր օրենքները չենք սիրում։ Օրենք են խախտում՝ դիմեք իրավապահներին, անկախ նրանից ով խախտեց օրենքը։ Ինչ եք նեղանում, դռները փակում։

Իրավապահներ՝ խտրականություն են ցույց տալիս մեր երկիր եկած հյուրերին՝ վարչական տուգանքի ենթարկեք՝ խանութ է, մարդ է, ով էլ լինի։ Առաջինը նախաձեռնող եղեք, մի թողեք հարցը հասնի սոցցանցեր, դառնա ցանցային եղբայրասպան պատերազմ ու ուռճանա։
«Զահլա» չեն անում երևի։

Մի ուրիշ բան պատմեմ՝ լրագրողներով գնացել էինք Եգիպտոս։  Մեր դեսպանատան աշխատակիցները մեզ չտեսնված լավ ընդունեցին, տիրություն արեցին,  բացատրեցին, թե ինչպես մեզ պահենք, ինչն է կարելի, ինչը՝ ոչ , ինչ հագնենք, ինչ չուտենք, ինչպես սակարկենք, ինչը ընդունված չէ, ինչին թեթև նայենք, շատ չնեղվենք,...։ Ու չնայած Եգիպտոսը այն ժամանակ մի անտանելի խանդով էր լցված Թուրքիայի տուրիստական հաջողությունների դեմ ու անում էր, իր ուժերի ու ֆինանսների սահմաններում, ամեն ինչ մարդկանց համար գրավիչ դառնալու համար՝ ոչ մի անգամ մեզ չասվեց, թե կարող ենք օրինազանց լինել ու դա մենք կարող ենք մարսել։ Ընդհանակառակը՝ արաբ թարգմանիչը շատ ուշադիր հետևում էր, որ անտեղյակ լինելով ինչ-ինչ  սահմաններ չխախտենք, որովհետև ոստիկանությունը կարող էր առանց այլևայլության ձերբակալել։ Զանցանքին կետևեր պատիժը՝ լիներ դա ամրոցի պատին կանգնել, թե լուսանկարելը արգելած տեղ լուսանկարչական ապարատ տանել։  Ոչ թե նկարել, այլ՝ ապարատը ներս տանել։

Թռցնել՝ չվճարել՝ թռնելու մասին չեմ էլ խոսում։ Համ էլ չէինք փորձել դա։  Ուրիշ բան էլ պատմեմ՝ իմանալով, որ մահմեդական աղջիկ-կանանց հետ խոսելը ցանկալի չէ, մեր խմբի տղամարդիկ միայն խմբի կանանց միջոցով էին հարցեր ուղղում նրանց։ Սա հարգանք է։  Ես ընդունում եմ նման տղամարդկությունը։ Ու ակնկալում եմ, որ մեր կանանց էլ վերաբերմունքը այդպիսին պիտի լինի։

Նովրուզ-Երևան «հակամարտությունում» երկու կողմի մեղքն էլ կա։ Մի կողմը իրեն նեղություն չի տալիս հարգել այն տունը , ուր գնում է, մյուս կողմը իրեն մեծի պես չի պահում՝ խռովում է բոլորից։

Ինչ սովորենք մենք պարսիկներից։ Գուցե կապը միանգամից չերևա, բայց ես գտնում եմ, որ պիտի սովորել սեփական երկրին ու երկրում տանտեր լինելը։ Իրանում հայկական հուշարձանները երևի ամենալավն են պահպանվում։ Գիտե՞ք ինչու։ Ոչ նրա համար, որ անսահման գնահատում են հայերիս, այլ՝ որովհետև դրանք իրենց երկրի մշակույթն են համարում։ Պահպանել ու ներկայացնել՝  ահա թե ինչը պիտի սովորել պարսիկներից։

Ինչ պիտի սովորեն մեզնից իրանցինե՞րը։ Մի բան, ինչը դեռ մենք պիտի սովորենք՝ հարգել մեզ։
 

  
Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}