Հասարակություն 13:35 24/03/2016

2017-ի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս կգան գործածությունից. Վարազդատ Դանիելյան

Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների միջոցով առավել պարզեցվել է աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտը, առավել մեծ հնարավորություն է տրվել գործատուին և աշխատողին ինքնուրույն կարգավորել հարաբերությունները, վերացվել են տարընթերցումները: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, նախկին աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը: Նա մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ուսումնահետազոտական կենտրոնի և ՀՀ բանկերի և ֆինասավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության կողմից «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում 2015 թ. հոկտեմբերի 22-ին կատարված փոփոխությունների և լրացումների մասին» թեմայով կազմակերպված սեմինարին:

Վարազդատ Դանիելյանի ներկայացմամբ, օրենսգրքում կատարված փոփոխություների հիմքում երեք հիմնական պայման է դրված՝ օրենսգրքում առկա 27 հոդվածը համապատասխանեցնել Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին, մի շարք հոդվածներ, դրույթներ, որոնք տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ էին մեկնաբանվում, հստակեցնել, իրավակիրառական պրակտիկայում առկա խնդիրները լուծել օրենսդրական ճանապարհով:

Փոփոխությունների արդյունքում, ըստ Վ.Դանիելյանի, 10 հոդված համապատասխանեցվեց Սոցիալական խարտիային. «Իսկ մնացած հոդվածներում փոփոխություններ չկատարվեց՝ հաշվի առնելով մեր  տնտեսության այսօրվա վիճակը,  աշխատանքային ոլորտում առկա իրավիճակը: Այդ փոփոխությունները որոշակի բեռ կավելացնեին գործատուների վրա, ինչն էլ իր հերթին նյութական խնդիրներ  կառաջացներ»:

Նա նաև նշեց, որ փոփոխությունների արդյունքում ավելացել է աշխատանքի էական պայմանների շրջանակը, աշխատանքային պայմանագրի տեսակը փոփոխելու գործատուի իրավունքը:

«Նախկինում կար կարգավորում, որ բոլոր դեպքերում պետք է աշխատողներին ծանուցվեր էական պայմաններ փոխելու դեպքում: Հիմա առավել բարենպաստ պայման է սահմանվել. այն դեպքում, երբ աշխատողի պաշտոնը, աշխատավարձն է բարձրանում, պետք չէ ծանուցել, որովհետև  ակնհայտ բարենպաստ է աշխատողի համար, ինչու սպասել մինչև ծանուցման ժամկետի լրանալը: Եթե այլ էական պայման չի փոխվում՝ օրինակ աշխատաժամանակի ռեժիմ և այլն, միանգամից համաձայնագրով այդ պայմանները փոխվում են»,- մանրամասնեց Վ.Դանիելյանը:

Առավել հստակեցվել է աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը, աշխատողը կարող է աշխատանքի ընդունվել կամ պայմանագրով կամ գործատուի հրամանով՝ առանց պայմանագիր կնքելու: Երկու դեպքում էլ, ըստ նրա, սահմանվել են նույն պայմանները:

«Կարևոր փոփոխություն է այն, որ եթե մինչ այս փոփոխությունները գործատուն երեք ամսով փորձաշրջան էր նշանակում, մինչև փորձաշրջանի ժամկետի լրանալը կարող էր լուծել պայմանագիրն առանց բացատրելու, թե ինչ աշխատողի փորձաշրջանը չի գնահատում բավարար, հիմա պարտավոր է նշել երեք-չորս պայման, որ ինքը կարևորում է փորձաշրջանի ժամանակ: Եթե այդ պայմաններն աշխատողը չապահովի, նոր գործատուն կարող է այդ հիմքով լուծել պայմանագիրը»,- ասաց Վ. Դանիելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս կգան գործածությունից, այսինքն 2017 թվականի հունվարի 1-ից, ով աշխատանքի ընդունվի, նրանից աշխատանքային գրքույկ այլևս չեն պահանջելու:

«Այսօր աշխատանքային գրքույկները, ըստ էության, չեն կատարում այն դերը, որ պետք է կատարեն: Օրինակ՝ անձն անցնում է կենսաթոշակի, գրքույկում ներառված են բոլոր աշխատանքային ստաժները, բայց կենսաթոշակ նշանակող մարմինը ասում է՝ գնա և բոլոր աշխատանքային վայրերից տեղեկանքներ բեր: 2017-ի հունվարի 1-ից այդ ամբողջը ներառվելու է համապատասխան լիազոր մարմնի բազայում:  Այս տարվա  հոկտեմբերին պետք է որոշում ընդունվի, թե որ մարմինն է ճանաչվելու լիազոր մարմին, որին պետք է դիմի անձը և երեք օրվա ընթացքում ստանա ամբողջական տեղեկատվություն իր աշխատանքային ստաժի վերաբերյալ: Այսինքն, ամբողջ տեղեկատվությունը կլինի մեկ բազայում, քաղաքացին կազատվի մի շարք հոգսերից, նաև կպակասի գործատուի փաստաթղթաշրջանառությունը»,- ասաց նա:

Վ.Դանիելյանի ներկայացմամբ, փոփոխությունների արդյունքում նաև կարգավորվել է մինչև 14 տարեկան երեխաների աշխատանքը, որը նույնպես Սոցիալական խարտիայի պահանջ էր. «Երեխաները նկարահանվում են   հեռուստասերիալներում, ներգրավվում մարզահամերգային միջոցառումներում: Այժմ նախատեսված են այն ոլորտները, որտեղ կարող են երեխաների աշխատանքն օգտագործել, շաբաթական, օրական քանի ժամ կարող են աշխատել, ովքեր կարող են նրանց անունից կնքել պայմանագիր»:

Փոփոխություններից հետո այսուհետև էլեկտրոնային եղանակով գործատուն և աշխատողը  կարող են կնքել աշխատանքային պայմանագիր. քաղաքացին գտնվում է այլ երկրում, գործատուն ուզում է, որ նա  իր մոտ աշխատի, էլեկտրոնային կարգով կարող են կնքել  պայմանագիր:

ՀՀ բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Լաուրա Հակոբյանն ասաց, որ այսօրվա սեմինարի նպատակն է բանկային համակարգի աշխատողներին  ծանոթացնել Աշխատանքային օրենսգրքում  2015 թ. հոկտեմբերի 22-ին կատարված փոփոխությունների հետ:

«Միայն իրազեկված լինելով՝  կարող են լուծել իրենց խնդիրները: Այն, ինչ առաջարկվում է օրենքով, իրագործելու դեպքում շատ ավելի լավ կապրենք: Ուղղակի երբեմն այդ օրենքները չեն գործում: Դրա պատճառներից մեկն այն է, որ գործատուն, աշխատողն իրազեկված չի լինում»,- նշեց նա:

Սեմինարի մասնակիցներին՝ բանկերի, «Հայինկասացիա»-ի, վարկային կազմակերպությունների աշխատակիցներ, բաժանվելու են հարցաթերթիկներ, որոնք պետք է լրացնեն՝ նշելով, թե էլ ինչ թեմաներով կցանկանան կազմակերպվեն սեմինարներ, կլինի նաև բլից հարցեր՝ հասկանալու, թե ինչպես են ընկալել այս սեմինարի թեման: Լ. Հակոբյանի խոսքով, լինելու են նաև մրցանակներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Փասադենայի հայկական դպրոցն ամբողջովին այրվել է
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}