ԱԱԾ-ում պատրաստում են Փաշինյանին ուղարկվելիք նամակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Մարտի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին գրություն էր ուղարկել Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետևելու մասին. «Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետևել են ինձ»: Պատգամավորը ակնկալում է ստանալ հետևյալ հարցերի պատասխանը՝ ովքե՞ր են հետևել իրեն և ինչո՞ւ են դա արել գաղտնի: Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել և այլն: ԱԱԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի դիմումը»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն պաշտոնական հարցում է արվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբին, թե արդյո՞ք իրենք են իրականացրել նկարահանումը: ԱԱԾ-ի հարցմանը դրական պատասխան է տրվել շտաբից` խոստովանելով, որ իրենք են, իսկ թե կոնկրետ ով է իրականացրել նկարահանումը, թերթին չի չհաջողվել պարզել: Հիմա ԱԱԾ-ում պատրաստում են Փաշինյանին ուղարկվելիք նամակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան