Առողջապահության նախարարը պաշտոնանկ կարվի. ՀԺ
Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առաջիկա ամսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Նշվում է նաև ապագա նախարարի անունը՝ «Իզմիլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան: ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, հերքել են նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքը: Բանն այն է, որ փետրվարի վերջին Հայաստան էր ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինը, և նա Արմեն Մուրադյանին է փոխանցել գրասենյակի ղեկավարի առաջարկը, այն է՝ այս տարի Ժնևում կայանալիք ԱՀԿ հերթական՝ 69-րդ վեհաժողովում ստանձնել փոխնախագահի պաշտոնը:
Առողջապահության նախարարությունից ընդգծել են, որ Մուրադյանն այդ համաժողովին հրավիրվում է որպես ՀՀ առողջապահության նախարար, և միջոցառումը տևելու է ընդամենը մի քանի օր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան