Հռոմի Պապը ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան աշխարհի ցանկացած քաղաքական որևէ առաջնորդ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վայելում է ավելի բարձր ժողովրդականություն, քան աշխարհում որևէ քաղաքական առաջնորդ: BBC-ի փոխանցմամբ, այս մասին վկայում են «WIN Gallup International» կազմակերպության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Հարցումների արդյունքներով, Հռոմի Պապը առավել մեծ ժողովրդականություն է վայելում կաթոլիկների շրջանում՝ 75%-ը դրական է արտահայտվել հոգևոր առաջնորդի վերաբերյալ, իսկ հուդայականների մոտ 65%-ն է դրական կարծիք արտահայտել Ֆրանցիսկոս Պապի մասին: Հետաքրքրական է, որ Պապը նաև հեղինակություն է վայելում բողոքականների՝ ավելի քան 50%-ի մոտ, ինչպես նաև աթեիստների և ագնոստիկների մեծամասնության մոտ:
Նշենք, որ հարցումն անց է կացվել 64 երկրներում, դրան մասնակցել է շուրջ 1000 մարդ:
Նշվում է, որ Պապը առավել մեծ ժողովրդականություն է վայելում Լատինական և Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև ԵՄ անդամ որոշ երկրներում, մասնավորապես Իտալիայում և Պորտուգալիայում: Պապի ժողովրդականության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Ֆիլիպիններում՝ 93%: Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թունիսում, Թուրքիայում և Ալժիրում: Հետաքրքրական է, որ Ռուսաստանում Պապի մասին դրական են արտահայտվում հարցվածների 46%-ը:
Նշենք, որ Ադրբեջանում հարցվածների մեծամասնությունը նշել է, թե գրեթե ոչինչ չգիտի Հռոմի Պապի մասին: