Յուանի փլուզումը և չինական նախազգուշացումը Դաշնային պահուստային համակարգին
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարների անհասկանալի հայտարարությունների ֆոնին ամերիկյան դոլարն այս տարվա ընթացքում ցուցաբերել է արժևորման ամենաերկարատև ընթացքը և դա աննկատ չի մնացել Չինաստանում:
Ըստ «Վեստիֆայնենշ» վերլուծական պորտալի` Չինաստանի Ժողովրդական բանկը որոշել է ամերիկյան կոլեգաներին զգուշացնող ազդանշան ուղարկել: Դրա հիմնական էությունը հետևյալն է. «Եթե դուք բարձրացնեք դրույքաչափերը, ապա մենք խնդիրներ կստեղծենք ֆոնդային ակտիվների արժեքների պահպանմանն ուղղված ձեր ծրագրերում»:
Այս տարվա ընթացքում մենք մի քանի անգամ արդեն տեսել ենք յուանի փոխարժեքի բավական ուժեղ տատանումներ, իսկ այսօր տեղի է ունեցել ևս մեկ տատանում, որը հնարավոր չէր չնկատել:
Չինաստանի Ազգային բանկը իրականացրել է սեփական արժույթի վերջին երկու ամիսների ընթացքում ամենամեծ արժեզրկումը: Իսկ ավելի կոնկրետ` յուանի փոխարժեքն ընթացիկ տարվա հունվարի 7-ից հետո գտնվում է ամենացածր մակարդակում:
Ստացվում է, որ Դաշնային պահուստային ֆոնդին ուղղված Չինաստանի նախորդ ազդանշանները բերել են նրան, որ ամերիկյան կարգավորիչ մարմինը մտափոխվել է և չի բարձրացրել տոկոսադրույքները` դա պատճառաբանելով համշխարհային շուկաներում առկա խնդիրներով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան