Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածները բաց են թողնվել
Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 14 քաղաքացիներ բաց են թողնվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մի խումբ քաղաքացիներ այսօր Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են իրականացրել Մաշտոցի պուրակում: Նրանցից մեկը շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել: Շտապ օգնության ծառայության պետ Թագուհի Ստեփանյանը հստակեցրեց մեզ հետ զրույցում, որ վերջինս տեղափոխվել է «Գրիգորի Լուսավորիչ» ԲԿ:
«Մեզ բոլորիս տարեք, գցեք Նուբարաշեն, միևնույն է, մեր հետևից ուրիշներն են գալու: Մենք փողոցներ ենք փակելու, դա մեր սահմանդրական իրավունքն է»,-ասաց ակցիայի կին մասնակիցներից մեկը, պնդելով, որ երիտասարդ ոստիկաններից մեկն ամենավատ հայհոյանքներ է տվել ակցիայի մասնակիցների հասցեին: Այս կնոջն էլ ոստիկանները բերման ենթարկեցին՝ չպատասխանելով հարցերին, թե ինչու են տանում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները սահմանփակել էին քաղաքացիների տեղաշարժի իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով կանայք լուռ ակցիա իրականացրեցին
- Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը չի հաստատվել
- Ակցիա. Աջակցություն Գևորգ Սաֆարյանին
- Գևորգ Սաֆարյանին ազատելու պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակ
- Բողոքի ակցիա. «Գևորգ Սաֆարյանը հանցագործ չի»
- Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ
- Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի. ԱՆ ՔԿՎ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին