54 անուն դեղերի գներ նվազել են. Առողջապահության նախարար
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ամսական ուսումնասիրություն Հայաստանում դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում:
Արդյունքում, ըստ նրա, պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016 թվականի մարտին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4%-ով:
«Ընդ որում դրանցից 47 անվանում ունեցող դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3%-ով»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նա նաև հայտնեց, որ Ազգային ժողովում 1-ին ընթերցում անցած «Դեղերի մասին» նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից հնչեցված շուրջ 40 հարցերից բացի ստացվել են շուրջ 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասն ընդունվել է և կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նախարարին և պատկան մարմիններին ուշադիր լինել. «Չորս կազմակերպություններ ներկրում են դեղերի շուրջ 65 %-ը, որպեսզի դիրքերի չարաշահում չլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա