Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել սոցիալական փաթեթի օգտագործման խախտումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթին:
Նրա խոսքերով՝ պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում Հայաստանում և Արցախում հանգստի ապահովման և ծառայության արդյունավետության ու օգտագործման հնարավոր խախտումների հետ կապված առկա են լուրեր ու մտահոգություններ:
«Հանձնարարում եմ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին՝ Վերահսկիչ պալատի հետ միասին այս հարցին հետամուտ լինել, միասին քննարկել, կարճ ժամկետում առաջարկություններ ներկայացնել՝ ծրագրի արդյունավետության բարձրացման ու հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: