Հայտնի է 4+4+4 ձևաչափում քաղհասարակության ներկայացուցիչների կազմը
Քաղաքացիական հասրաակության ներկայացուցիչները արձագանքել են ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ)
ձևաչափով բանակցություններ վարելու հրապարակային առաջարկությանը:
«Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ խումբը տեղեկացնում է մասնակցության պատրաստակամության մասին: Խմբում ընգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական կազմակերպությունները, որոնք նաև հանդես են եկել ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակային քննադատությամբ ու կառուցողական առաջարկություններով:
Ընտրված թեկնածուները ստանձնելու են պատասխանատվություն հանդես գալու որպես քաղաքացիական հասարակության կառույցների պատվիրակներ, և բազմաշահագրգիռ խմբում խթանելու են ոչ միայն իրենց, այլև այլ հասարակական կազմակերպությունների ընդհանուր համաձայնությանն արժանացած առաջարկությունները՝ ապահովելով բանակցային գործընթացների հրապարակայնությունը և հետադարձ կապը քաղաքացիական հասարակության կառույցների հետ:
Քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբի որոշմամբ՝ նշված ձևաչափով ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար առաջարկվել են 4 հիմնական և 2 փոխարինող ներկայացուցիչներ ՝ փորձելով ապահովել քաղաքացիական հասարակության կառույցների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը:
Այս հայտարարությամբ 4+4+4 ձևաչափով ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված աշխատանքների համար համար ներքոստորագրյալ խումբն առաջարկում է հետևյալ ներկայացուցիչներին.
Հիմնական ներկայացուցիչներ` Այվազյան Սոնա, Բարսեղյան Լևոն, Եգորյան Տիգրան, Զեյնալյան Արտակ: Փոխարինող ներկայացուցիչներ` Դանիելյան Ստեփան և Իոաննեսյան Դանիել:
Հուսով ենք, որ տվյալ ձևաչափով համագործակցության արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը կենթարկվի լուրջ փոփոխությունների՝ ապահովելով ներառական գործընթաց և ամբողջական փոխհամաձայնություն շահագրգիռ կողմերի միջև` նախագծում ամրագրելով հանրային վստահությունն ապահովող գործուն մեխանիզմներ», -ասված է խմբի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առնվազն երկու քննարկման ժամանակ առաջարկել էր իշխանությանը ձևավորել 4+4+4 ձևաչափ քննարկելու ԸՕ դրույթները, ինչին ԸՕ նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը ընդունելի էր համարել:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ-ը կներկայացնի 4+4+4 ֆորմատի ցուցակը
- Դավիթ Հարությունյանը համաձայնություն է տվել Լևոն Զուրաբյանի առաջարկին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին