Charlie Hebdo-ն Բրյուսելի պայթյունի մասին ծաղրանկարներ է հրապարակել
Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին:
Ծաղրանկարի համար հիմք է հանդիսացել Բելգիայի ոստիկանության կողմից հրապարակված ենթադրյալ ահաբեկիչների պատկերով կադրերը, որոնք իրենց ուղեբեռներն են տանում օդանավակայում:
«Ջիհադիստների վերջին խոսքերը» խորագրով ծաղրանկարում պատկերված են ենթադրյալ ահաբեկիչները, որոնցից մեկը մյուսին հարցնում է. «քո նստելատեղը պատուհանի, թե՞ մուտքի մոտ է»:
Շաբաթաթերը միաժամանակ գրում է, որ Փարիզով, Անկարայով, Բրյուսելով մահը դարձավ ամեն օր հանդիպող մի բան:
Charlie Hebdo-ն հայտնի է ծաղրանկարներով մեծ հնչեղություն ստացած իրադարձություններին իր անդրադարձերով: Ավելի վաղ շաբաթաթերթն անդրադարձել էր նաև Փարիզի ահաբեկչություններին, ինչպես նաև Սինայի երկնքում ռուսական ինքնաթիռի կործանմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան