Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վեսելին Տոպալովի հետ
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում երեկ կայացան 10-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյան-Վեսելին Տոպալով, Սերգեյ Կարյակին-Անիշ Գիրի և Պյոտր Սվիդլեր-Հիկարու Նակամուրա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Ֆաբիանո Կարուանան պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:
Հաշվետու տուրից հետո Կարյակինն ու Կարուանան 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ու Անանդը վաստակել են 5,5-ական, Գիրին` 5, Սվիդլերը` 4,5, Նակամուրան` 4, Տոպալովը` 3,5 միավոր:
Այսօր կայանալիք 11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Սվիդլերի, Տոպալովը` Կարուանայի, Անանդը` Կարյակինի, Գիրին` Նակամուրայի հետ: