«Սեքյուրիթի դրիմ»-ը պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ մայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով, պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը:
«ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջնեից մեկն էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի և պահպանվի, հնարավորություն տալով միջադեպի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց: Ըստ մեր տեղեկությունների, մասնավոր զրույցում «Սեքյուրիթի դրիմի» ներկայացուցիչը ասել է, որ եթե նման որոշում կայացվի, իրենք կարող են կազմակերպել տեսախցիկների մոնտաժման և անխափան աշխատանքը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան