«ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ»
Արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքներին: Այս մասին նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ ընդունելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու և բարձրացնելու, ՀՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ և իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը` նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է:
Էդվարդ Նալբանդյանը և Արգո Ավակովը քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին