
Կառավարությունը դեմ է պատգամավորական խմբակցությունների անվանափոխությանը
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Ըստ օրինագծին կից ներկայացված հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն
Կառավարության եզրակացության համաձայն՝ առաջարկությունը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված խմբակցությունների ստեղծման սկզբունքին, համաձայն որի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
Բացի այդ, օրինագծի ընդունման դեպքում հնարավոր է, որ ԱԺ-ում գործող պատգամավորական խմբակցությունը, առանց հաշվի առնելու իրենց առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կարծիքը, իր նախաձեռնությամբ փոխի խմբակցության անունը, ինչը չի նպաստի պետության քաղաքական համակարգի կայունությանը: