Տեղամասերում լրագրողների թիվը սահմանափակող ԸՕ դրույթը կվերախմբագրվի. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ օրերս կվերախմբագրվի Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած այն դրույթը, որը նախատեսում էր լրագրողների սահմանափակում տեղամասերում և դրանից բխող հերթագրման ընթացակարգ:
Ամենայն հավանականությամբ՝ կորոշվի, որ լրագրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ պետք է հավատարմագրվեն կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս պահին քննարկվում է տարբերակը, համաձայն որի՝ ամեն լրատվամիջոց կկարողանա ներկայացնել ոչ ավելի, քան 50 լրագրողների ցուցակ: Խոսակցություններ կան, որ զանգվածային լրատվության միջոցը կարող է իր ներկայացուցիչների ցուցակը ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, եթե առնվազն մեկ տարի իրականացնում է լրատվական գործունեություն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան