ՀԱԿ-ի ու քաղաքացիական հասարակության միջև կոնսոլիդացիան բլեֆ է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում խոսելով ԱԺ-ում կազմակերպված ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման մասին՝ կարծիք է հայտնել, որ այդ քննարկումները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի ու քաղաքացիական հասարակության միջև ընտրական օրենսգրքի վերաբերյալ որևէ կոնսոլիդացիա չկա, և այդ մասին ՀԱԿ-ի պնդումը իրականում բլեֆ է:
«Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն այդ պլատֆորմին չի միացել, չի միացել նաև, միգուցե, ամենահեռանկարային ուժերից մեկը՝ Քաղաքացիական պայմանագիրը»,-նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով ընդդիմության ներկայացրած առաջակներին, ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, թե իշխանությունը պատրաստ է քննարկել դրանք, բայց ընդդիմությունն էլ, ըստ նրա, պետք է պատրաստ լինի, որ իր առաջարկների միայն մի մասը կընդունվի:
«Իշխանությունը բաց է, պատրաստ է լսել ընդդիմության և քաղհասարակության առաջարկները, պարզապես մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ պետք է տարբերեն կոնսոլիդացիան, կոնսենսուսը և զիջումներ, փոխզիջումներ, ուլտիմատում բառերի տարբերությունը: Եթե ընդդիմությունն ուզում է, որ իր բոլոր առաջարկներն ընդունվեն, ուրեմն ինքն այլևս ընդդիմություն չէ, ինքը դառնալու է իշխանություն»,-հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին