Չինաստանում հանքի փլուզման հետևանքով 19 հանքափոր է մահացել
Չինաստանի հյուսիսում Շանսի նահանգում հանքում փլուզում է եղել, որի հետևանքով մահացել է առնվազն 19 հանքափոր: Այս մասին գրում է runews24.ru կայքը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ, փլուզման պահին հանքում եղել է 129 մարդ: Ավելի քան 100-ը կարողացել է դուրս գալ: Դեպքի վայրում ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Արդեն 19 մարդու մարմին հայտնաբերել են: Ոստիկանները զբաղվում են դեպքի քննությամբ, պարզում են պատճառները:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի վերջին Վորկուտեում՝ «Հյուսիսային» հանքում, տեղի էր ունեցել մեթանի արտանետում: Մահացել էր 26 հանքափոր:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում