Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
Վաղը՝ մարտի 25-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հանդես կգա Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը՝ Մ. Լադոյի «Սովորական պատմություն» ներկայացումով: Բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյանը, նկարչական ձևավորումը՝ Մալխազ Իոբաշվիլու, երաժշտական ձևավորումը՝ Վալերի Ամիրագյանի, զգեստները՝ Թամարա Աղաջանովայի, պարերը՝ Նինա Կերվալիշվիլու: Դերերում` Նարեկ Բայանդուրյան, Արթուր Գասպարյան, Գլորիա Գևորգյան, Արամ Միքայելյան, Նանո Պողոսյան, Սնեժանա Յագուբովա, Գագիկ Մելքումյան, Էդուարդ Մուրադյան, Քրիստինե Միրզոյան, Սոֆիա Ներսիսյան: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
«Սովորական պատմություն» ներկայացումը «Արտավազդ-2016» մրցանակի հավակնորդներից է և առաջադրված է մի քանի անվանակարգում:
Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2015 թ. նոյեմբերի 9-ին, Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
Ներկայացումը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան