ԱՆ-ից արձագանքել են ՔԿՀ-ում Շիրխանյանին խոշտանգելու մասին հրապարակմանը. «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿ-ում խոշտանգման է ենթարկվում: Թերթը հիշեցնում է, որ նախկին փոխնախարարին կալանավորել են 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով: Շիրխանյանի կինը նշել էր, որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, և մեկուսարանից դեղորայք են պահանջում:
Թերթի այս հրապարակմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանել է, որ «բժիշկների կողմից Վ. Շիրխանյանի համար նշանակված բոլոր դեղամիջոցները հատկացվել են, բացառությամբ «Քսարելտո» դեղամիջոցի, որը ներառված չէ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների միասնական անվանացանկում: Օրենսդրության պահանջներին համապատասխան դատապարտված և կալանավորված անձանց հարազատները իրավունք ունեն վերոգրյալ անվանացանկում չներառված դեղամիջոցը ձեռք բերել և փոխանցել դատապատված կամ կալանավորված անձանց, ինչի մասին էլ պատշաճ կերպով իրազեկվել են թե Վ. Շիրխանյանը, թե նրա հարազատները:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժշկին, ով իբր սխալ ցուցումներ է տվել, հայտնենք, որ հիմնարկի բժիշկը իր որոշումները կայացնելիս առաջնորդվել է բացառապես «Դիագնոստիկա բժշկական Միավորում» ԲԲԸ-ի կողմից տրված մասնագիտական բժշկական եզրակացությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին