Առողջապահության նախարարը՝ ՄԱԿ-ի զեկույցի մասին
«Առհասարակ, սննդի հետ կապված խնդիրներն առողջությունն ապահովելու ու հիվանդությունները կանխարգելելու համար շատ խորը վերլուծում ենք և այդ առումով համապատասխան նախագծեր են պատրաստվում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի գործակալությունների զեկույցին, ըստ որի՝ բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի:
Հարցին, թե արդյոք այս խնդիրն իրենց չի մտահոգում, Արմեն Մուրադյանը նշեց, որ ոչ միայն մտահոգում է, այլ ամբողջովին այս աշխատանքները խորացած հետազոտության հիմքեր ունեն: «Նաև կառավարության որոշումներ կան այս առումով, կան համապատասխան ծրագրեր, օրենքի նախագծեր, այսինքն՝ սա ոչ միան բանավոր դաշտում է, այլ նաև բավականին լուրջ նորմատիվային դաշտում»,- նշեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում