Սիրիական բանակը մտել է Պալմիրայի կենտրոն
Սիրիական բանակը, ճեղքելով ջիհադիստների պաշտպանությունը, մտել է Պալմիրա քաղաի կենտրոն: 2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Ըստ սիրիական պետական հեռուստաընկերություններից մեկի հաղորդման՝ կառավարական զորքերը գտնվում են Պալմիրայի կենտրոնում:Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
Սիրիական հեռուստաընկերության ցուցադրած կադրերից երևում է Պալմիրայի պատմական կենտրոնը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային պատմամշակութային ժառանգության ցանկում:
Պալմիրայի ազատագրման օպերացիային նախորդել է սիրիական բանակի մասշտաբային գրոհը՝ ուղեկցված ռուսական օդուժի աջակցությամբ:
Պալմիրայում, որի բնակչությունը մինչև «ԻՊ»-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը:
«Բնակչության ճնշող մեծամասնությունը փախել է քաղաքից, մնացել են միայն նրանք, ովքեր չափազանց աղքատ են իրենց փախուստ թույլ տալու համար»,-նշել է Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելության ընդդիմադիր խմբի ղեկավար Աբդել Ռախմանը:
Հուշարձանների պահպանության սիրիական գերատեսչության ղեկավար Մաամուն Աբդելքարիմը հայտարարել է, որ սիրիական իշխանությունները ամեն ինչ կանեն ջիհադիստների կողմից ավերված Պալմիրայի հուշարձանները վերականգնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակը և կամավորականները ԻՊ զինյալներին հետ են մղում Պալմիրա քաղաքի կենտրոն
- Սիրիական բանակը ազատագրել է Պալմիրա քաղաքի պատմական հատվածը
- Սիրիական բանակը Պալմիրայի ուղղությամբ պատրաստվում է որոշիչ հարձակման
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
- Էրմիտաժում ծրագրում են ստեղծել ավերված Պալմիրայի 3D մոդելը
- Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում Պալմիրայից մի հատված կվերականգնեն
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան