Սավչենկոն արգելել է փաստաբաններին բողոքարկել իր դատավճիռը
Ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն, ում 2 ռուս հեռուստալրագրողների սպանության մեղադրանքով Ռուսաստանում դատապարտել են 22 տարի ազատազրկման, արգելել է իր փաստաբաններին բողոքարկել վճիռը և դիմել համաներում ստանալու համար:
Այս մասին տեղեկացնում է «BBC»-ի ռուսական գործակալությունը:
Իր ձեռքով գրված դիմումի մեջ, որի լուսանկարը դատապաշտպան Մարկ Ֆեյգինը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, Սավչենկոն խնդրում է վերջինիս շարունակել զբաղվել Ռուսաստանում իր իրավաբանական պաշտպանությամբ: Միևնույն ժամանակ Սավչենկոն նշել է, թե արգելում է բողոքարկել իր վերաբերյալ դատարանի կայացրած վճիռը և խնդրել ռուսական իշխանություններին համաներում շնորհելու համար:
Սավչենկոն իր գրավոր դիմումում նաև խնդրում է իր դատապաշտպան Ֆեյգինին ոչ մի դեպքում չճանաչել մեղադրանքը ոչ իր, ով էլ սեփական անունից, և չիրականացնել որևէ այլ գործողություններ՝առանց իր թույլտվության: Մեղադրյալի խոսքով՝ այս պահանջներից ցանկացածի խախտման դեպքում ինքը դա կհամարի դավաճանություն, որն ավտոմատ կերպով կհանգեցնի Ֆեյգինի ծառայություններից հրաժարվելուն:
Բացի Մարկ Ֆեյգինից, դատարանում Նադեժդա Սավչենկոյի պաշտպանությամբ զբաղվում էին նաև նրա երկու գործընկերները՝ փաստաբաններ Նիկոլայ Պոլոզովը և Իլյա Նովիկովը: Առայժմ դեռ հայտնի չէ՝արդյոք պատրաստվում է Սավչենկոն օգտվել նաև նրանց փաստաբանական ծառայություններից, թե ոչ, սակայն առանձին նամակով ուկարիացի օդաչուն արդեն շնորհակալություն հայտնել է նրանց աշխատանքի համար:
Եթե կողմերից ոչ մեկը չբողոքարկի Սավչենկոյի դատավճիռը, ապա այն ուժի մեջ կմտնի ինը օրից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան