Սիրիական բանակը և կամավորականները ԻՊ զինյալներին հետ են մղում Պալմիրա քաղաքի կենտրոն
Սիրիական բանակը և «Անապատի բազեներ» կամավորական ջոկատների զինվորները «Իսլամական պետություն« ահաբեկչական կառույցի զինյալներին հետ են դուրս են մղել Պալմիրա քաղաքի հյուրանոցային համալիրից և նրանց վանում են դեպի քաղաքի կենտրոն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով իր թղթակցին:
«Բանակը և կամավորականները հետ են մղում ահաբեկիչներին դեպի Պալմիրա քաղաքի կենտրոն և դիրքավորվում են հյուրանոցային համլիրում», - հաղորդում է գործակալությունը:
Հաղորդման համաձայն` ահաբեկիչները դիմադրություն են ցուցաբերում և ակտիվորեն կրակում են ականանետներից և խոշոր տրամաչափի գնդացիրներին:
Հիշեցնենք, որ երեկվանից սիրիական բանակը սկսել է Պալմիրա պատմամշակութային քաղաքի ազատագրումը: Նախօրեի տվյալներով` սիրիական բանակին արդեն հաջողվել է ազատագրել քաղաքի պատմական հատվածը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին